Ուկրաինայի բանակը տեղակայվել է դպրոցներում և հիվանդանոցներում
https://parstoday.ir/hy/news/world-i171054-Ուկրաինայի_բանակը_տեղակայվել_է_դպրոցներում_և_հիվանդանոցներում
Ռուսաստանի պաշտպանական վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավարը հայտնել է, որ ուկրաինական զորքերը դիրքեր են ստեղծել դպրոցներում և նույնիսկ որոշ քաղաքների հոգեբուժարաններում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2022 07:22 Asia/Tehran
  • Ուկրաինայի բանակը տեղակայվել է դպրոցներում և հիվանդանոցներում

Ռուսաստանի պաշտպանական վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավարը հայտնել է, որ ուկրաինական զորքերը դիրքեր են ստեղծել դպրոցներում և նույնիսկ որոշ քաղաքների հոգեբուժարաններում:

Fars News գործակալության հաղորդման համաձայն, ՌԴ պաշտպանական վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ Միխայիլ Միզինցևը երկուշաբթի երեկոյան ասել է, որ Խարկովի մարզի Բարոնկով քաղաքում ուկրաինացի ազգայնականները դիրքեր են զբաղեցրել հոգեբուժարանի շենքում և բռնի կերպով նկուղում պատանդ են պահել քաղաքացիական անձանց։ 

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ուկրաինացիները հակամարտության գոտիներում կանանց ու երեխաներին օգտագործում են որպես կենդանի վահան։