Ռուսաստան. Սիոնիստ վարձկանները կռվում են ուկրաինացիների կողքին
Մայիս 04, 2022 12:49 Asia/Tehran
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ Ուկրաինայի զինվորների կողքին կռվում են իսրայելցի վարձկաններ։
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի վարձկանները կռվում են ուկրաինական «Ազով» ստորաբաժանումների կողքին։
Երեքշաբթի երեկոյան նույնպես Զախարովան Սիոնիստական ռեժիմին մեղադրել էր Ուկրաինայում նեոնացիստներին աջակցելու մեջ:
Զախարովայի հայտարարությունից ժամեր անց, ԶԼՄ-ները հաղորդնել են, որ Սիոնիստական ռեժիմը պատրաստ է ռազմական օգնություն ուղարկել Ուկրաինա, և ռեժիմի պաշտոնյաները քննարկում են այդ հարցը:
Ուկրաինայի պատերազմը թևակոխել է երրորդ ամիսը, և մինչ այժմ 25 երկրներ տարբեր տեսակի զենք ու զինամթերք են ուղարկել Կիև։
Պիտակ