Չինաստանում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի
Մայիս 06, 2022 13:15 Asia/Tehran
Անցյալ շաբաթ Չինաստանի կենտրոնական հատվածում փլուզված շենքի զոհերի թիվը հասել է 53-ի:
Չինաստանի պետական հեռուստատեսությունը ուրբաթ օրը հայտնել է, որ անցյալ շաբաթ Չանշայում փլուզված ութհարկանի շենքի զոհերի թիվը հասել է 53-ի՝ մի քանի այլ դիակների հայտնաբերմամբ:
Չինաստանի կենտրոնական Չանշա քաղաքում ապրիլի 29-ին անհայտ պատճառներով փլուզվել է շենքը, որտեղ գտնվում էին հյուրանոց, մի քանի բնակարաններ և կինոթատրոն։ Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին 26 մարդու մահվան մասին:
Այս պահին դեպքի վայրում են հարյուրավոր փրկարարներ։ Չանշայի ոստիկանությունը ձերբակալել է ինը մարդու, այդ թվում՝ շենքի սեփականատիրոջը։ Չինաստանի նախագահ Սի Ծինպինը կոչ է արել հետաքննել վթարի պատճառները։
Պիտակ