Պենտագոնն Ուկրաինային լրացուցիչ 150 միլիոն դոլարի չափով օգնություն կտրամադրի
https://parstoday.ir/hy/news/world-i171404-Պենտագոնն_Ուկրաինային_լրացուցիչ_150_միլիոն_դոլարի_չափով_օգնություն_կտրամադրի
Պենտագոնը հայտնել է Ուկրաինային լրացուցիչ 150 միլիոն դոլարի չափով օգնություն տրամադրելու մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2022 13:19 Asia/Tehran
  • Պենտագոնն Ուկրաինային լրացուցիչ 150 միլիոն դոլարի չափով օգնություն կտրամադրի

Պենտագոնը հայտնել է Ուկրաինային լրացուցիչ 150 միլիոն դոլարի չափով օգնություն տրամադրելու մասին։

Ռազմական օգնության փաթեթը ներառում է 155 մմ հրետանային արկեր, AN/TPQ-36 հակահրետանային ռադարներ, դաշտային սարքավորումներ և պահեստամասեր։

«Բայդենի վարչակազմի կառավարման սկզբից ի վեր՝ ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է մոտ 4,5 միլիարդ դոլարի չափով աջակցություն անվտանգության ոլորտում, այդ թվում՝ մոտ 3,8 միլիարդ դոլար՝ փետրվարի 24-ին Ռուսաստանի ներխուժումից հետո: Միացյալ Նահանգները նաև շարունակում է աշխատել իր դաշնակիցների և գործընկերների հետ՝ Ուկրաինային լրացուցիչ ինքնապաշտպանական հնարավորություններ տրամադրելու համար», - ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ։

Ավելի ուշ Ուկրաինային օգնություն տրամադրելու մասին հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դո Բայդենը, որը նշել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային «պատմական» օգնություն է ցուցաբերել ամենակարճ ժամկետում։

aysor.am