Պենտագոնն Ուկրաինային լրացուցիչ 150 միլիոն դոլարի չափով օգնություն կտրամադրի
Պենտագոնը հայտնել է Ուկրաինային լրացուցիչ 150 միլիոն դոլարի չափով օգնություն տրամադրելու մասին։
Ռազմական օգնության փաթեթը ներառում է 155 մմ հրետանային արկեր, AN/TPQ-36 հակահրետանային ռադարներ, դաշտային սարքավորումներ և պահեստամասեր։
«Բայդենի վարչակազմի կառավարման սկզբից ի վեր՝ ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է մոտ 4,5 միլիարդ դոլարի չափով աջակցություն անվտանգության ոլորտում, այդ թվում՝ մոտ 3,8 միլիարդ դոլար՝ փետրվարի 24-ին Ռուսաստանի ներխուժումից հետո: Միացյալ Նահանգները նաև շարունակում է աշխատել իր դաշնակիցների և գործընկերների հետ՝ Ուկրաինային լրացուցիչ ինքնապաշտպանական հնարավորություններ տրամադրելու համար», - ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ։
Ավելի ուշ Ուկրաինային օգնություն տրամադրելու մասին հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դո Բայդենը, որը նշել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային «պատմական» օգնություն է ցուցաբերել ամենակարճ ժամկետում։
aysor.am