Լավրովը եւ Քերին քննարկելու են Սիրիայի, Ուկրաինայի եւ Լեռնային Ղարաբաղի իրադրությունը
Մայիս 16, 2016 11:32 Asia/Tehran
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին մայիսի 16-ի երեկոյան Վիեննայում կայանալիք հանդիպմանը քննարկելու են Սիրիայի, Ուկրաինայի եւ Լեռնային Ղարաբաղի իրադրությունը:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Այսօր գլխավորը Սիրիան Է եւ Լեռնային Ղարաբաղը, բայց նաեւ՝ Ուկրաինան եւ երկկողմ հարաբերությունները»,-նշել Է Ռյաբկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Ավելի վաղ Լավրովը հայտարարել Է, որ մտադիր Է մայիսի 16-ին Վիեննայում հանդիպում անցկացնել Քերիի հետ:
Պիտակ