ԵԱՏՀ-ում կքննարկեն Իրանի հետ ժամանակավոր ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը
https://parstoday.ir/hy/news/world-i17164-ԵԱՏՀ_ում_կքննարկեն_Իրանի_հետ_ժամանակավոր_ազատ_առեւտրի_գոտու_համաձայնագիրը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) խորհուրդը մայիսի 16-ին հանձնարարություն Է տվել Իրանի հետ կոնսուլտացիաներ սկսել ժամանակավոր ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) համաձայնագրի շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 16, 2016 12:44 Asia/Tehran
  • ԵԱՏՀ-ում կքննարկեն Իրանի հետ ժամանակավոր ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) խորհուրդը մայիսի 16-ին հանձնարարություն Է տվել Իրանի հետ կոնսուլտացիաներ սկսել ժամանակավոր ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) համաձայնագրի շուրջ:

Այդ մասին, ամփոփելով նիստի արդյունքները, լրագրողներին հայտնել Է ԵԱՏՀ-ի առեւտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

«Որոշման կարեւորությունն այն հանձնարարությունն Է, որը խորհրդի կողմից տրվել Է միասնական բանակցային պատվիրակությանը՝ Իրանի հետ ոչ պաշտոնական կոնսուլտացիաներ սկսել ժամանակավոր ազատ առեւտրի գոտու համաձայնագիր կնքելու շուրջ»,-ասել Է նա:

Նիկիշինան հատկապես նշել Է, որ դեռ չի ստացվել բանակցություններ վարելու պաշտոնական մանդատը, որը տալիս են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների նախագահները: Առայժմ խոսքը վերաբերում Է հենց ոչ պաշտոնական կոնսուլտացիաներ անցկացնելուն, որոնց արդյունքը կլինի այս տարվա հոկտեմբերին պետությունների ղեկավարներին ներկայացվելիք զեկույցը:

«Այն դեպքում, եթե մեր զեկույցն այնքան դրական լինի, որ նախագահները մեզ պաշտոնական բանակցություններ վարելու մանդատ տան, ապա այդ գործընթացը հոկտեմբերից կարելի կլինի գործարկել արդեն պաշտոնապես»,-պարզաբանել Է ԵԱՏՀ-ի առեւտրի նախարարը: