Ուկրաինայի տարածքում գտնվող Ռուսաստանի բոլոր ակտիվները կանցնեն պետության սեփականությանը. վարչապետ
https://parstoday.ir/hy/news/world-i171710-Ուկրաինայի_տարածքում_գտնվող_Ռուսաստանի_բոլոր_ակտիվները_կանցնեն_պետության_սեփականությանը._վարչապետ
Ուկրաինայի կառավարությունը երկրի տարածքում գտնվող բոլոր ռուսաստանյան ակտիվները կփոխանցի «Ուկրաինայի ներդրումների ազգային հիմնադրամ» պետական ձեռնարկությանը: Նախարարների կաբինետի այդ որոշման մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Telegram-ում հաղորդել Է վարչապետ Դենիս Շմիգալը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2022 09:04 Asia/Tehran
  • Ուկրաինայի տարածքում գտնվող Ռուսաստանի բոլոր ակտիվները կանցնեն պետության սեփականությանը. վարչապետ

Ուկրաինայի կառավարությունը երկրի տարածքում գտնվող բոլոր ռուսաստանյան ակտիվները կփոխանցի «Ուկրաինայի ներդրումների ազգային հիմնադրամ» պետական ձեռնարկությանը: Նախարարների կաբինետի այդ որոշման մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Telegram-ում հաղորդել Է վարչապետ Դենիս Շմիգալը:

«Մեր բոլոր գործընկերների հետ մենք նաև խոսում ենք Ուկրաինայի վերականգնման մեծ պլանի մասին: Արդեն աշխատանքն սկսել են Վերականգնման ազգային խորհուրդը և նրա աշխատանքային խմբերը: Մենք կարծում ենք, որ հիմնադրամը համալրելու հիմնական աղբյուրներից կդառնան բռնագրավված ռուսական ակտիվները եւ դրամական միջոցները»,-հայտնել Է նա:

Նրա խոսքով՝ բոլոր ռուսաստանյան ակտիվները կանցնեն «Ներդրումների ազգային հիմնադրամ» պետական ձեռնարկությանը: Մենք կվերցնենք այն ամենը, ինչ Ռուսաստանն ունի մեր երկրում, եւ այդ միջոցները կուղղենք մեր բանակի ուժեղացմանը, մարդկանց աջակցությանը եւ մեր երկրի վերականգնմանը»,-հայտարարել Է վարչապետը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

tert.am