ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Մոսկվայում կքննարկեն հավաքական անվտանգության համակարգերի կատարելագործման միջոցառումները
https://parstoday.ir/hy/news/world-i171872-ՀԱՊԿ_անդամ_երկրների_ղեկավարները_Մոսկվայում_կքննարկեն_հավաքական_անվտանգության_համակարգերի_կատարելագործման_միջոցառումները
ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները մայիսի 16-ին կքննարկեն կազմակերպության շրջանակներում համագործակցությանը, հավաքական անվտանգության համակարգերի կատարելագործմանը վերաբերող հարցեր, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2022 13:42 Asia/Tehran
  • ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Մոսկվայում կքննարկեն հավաքական անվտանգության համակարգերի կատարելագործման միջոցառումները

ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները մայիսի 16-ին կքննարկեն կազմակերպության շրջանակներում համագործակցությանը, հավաքական անվտանգության համակարգերի կատարելագործմանը վերաբերող հարցեր, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

 

«Մայիսի 16-ին Մոսկվայում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հանդիպումը՝ նվիրված Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակին և Կազմակերպության 20-ամյակին։ 

Նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող առանցքային հարցերը, միջազգային և տարածաշրջանային խնդիրները, ինչպես նաև հավաքական անվտանգության համակարգերի կատարելագործմանն ուղղված միջոցառումները»,- նշված է հաղորդագրությունում։