«Լիվերպուլը» նվաճել է Անգլիայի գավաթը
Մայիս 15, 2022 08:40 Asia/Tehran
11 մետրանոցների ժամանակ գրանցած գոլով հաղթանակ տանելով «Չելսիի» նկատմամբ, «Լիվերպուլ» ակումբը նվաճել է Անգլիայի գավաթը:
Շաբաթ երեկոյան Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Անգլիայի գավաթի եզրափակիչ «Չելսի»-«Լիվերպուլ» հանդիպումը: «Լիվերպուլը» 11 մետրանոցների ժամանակ 6-5 հաշվով հաղթեց «Չելսիին» և դարձավ մրցաշարի հաղթող:
Երկու թիմերը վերջերս հանդիպել էին նաև Անգլիայի գավաթի եզրափակիչում, որում «Լիվերպուլը» 120-րդ րոպեին գոլազուրկ ոչ-ոքից հետո, 11-մետրանոցի ժամանակ 11-10 հաշվով հաղթել էր «Չելսիին»:
Պիտակ