Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է. Զաս
https://parstoday.ir/hy/news/world-i172216-Կովկասյան_տարածաշրջանում_լարվածությունը_պահպանվում_է._Զաս
Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է՝ չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում դրական արդյունքներին։ Այս մասին ասուլիսում հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 16, 2022 18:57 Asia/Tehran
  • Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է. Զաս

Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է՝ չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում դրական արդյունքներին։ Այս մասին ասուլիսում հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Չեն դադարում զինված միջադեպերը հայ-ադրբեջանական սահմանին։ Այս պայմաններում իրադրության կայունացման գործում կարևոր դեր է խաղում ռուսական խաղաղապահ զորախումբը, որն ապահովում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների պայմանների կատարումը»,- ասել է Զասը:

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ անդամ պետությունների համար լուրջ մարտահրավեր է դարձել ՌԴ-ի և նրա դաշնակիցների նկատմամբ համաշխարհային տերությունների և ռազմաքաղաքական դաշինքների ագրեսիվության կտրուկ աճը:

Նա նշել է, որ պետությունների ղեկավարների քննարկման ընթացքում շեշտվել է, որ անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների թիվն անշեղորեն աճում է ոչ միայն կազմակերպության պատասխանատվության գոտում, այլև ամբողջ աշխարհում:

Զասն ընդգծել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները քննարկել են իրավիճակը կազմակերպության պատասխանատվության բոլոր գոտիներում:

Նշվել է ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ընդլայնումը, ռազմական ենթակառուցվածքների ընդլայնման, Արևելյան Եվրոպայում օպերատիվ մարտական պատրաստության ինտենսիվ միջոցառումների փաստերը։

armeniasputnik.am