Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Երևանի ու Բաքվի միջև գործընթացները
https://parstoday.ir/hy/news/world-i242570-Թուրքիայի_և_Ադրբեջանի_արտգործնախարարները_քննարկել_են_Երևանի_ու_Բաքվի_միջև_գործընթացները
Փետրվարի 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի միջև։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
(last modified 2026-02-08T12:57:03+00:00 )
Փետրվար 08, 2026 16:27 Asia/Tehran
  • Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Երևանի ու Բաքվի միջև գործընթացները

Փետրվարի 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի միջև։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Զրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակցային երկկողմ հարաբերությունների շրջանակում համագործակցության հարցերը, համատեղ ջանքերը միջազգային կազմակերպություններում և բազմակողմ հարթակներում, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ոլորտի իրավիճակը։

Բացի այդ, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում Մերձավոր Արևելքի իրավիճակի, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։