Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին միանալու հայտ են ներկայացրել
Մայիս 18, 2022 18:18 Asia/Tehran
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չորեքշաբթի օրն ասել է, որ Ֆինլանդիան և Շվեդիան Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հայտ են ներկայացրել:
Շվեդիան և Ֆինլանդիան այն դեպքում են ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացրել, երբ ռուս պաշտոնյաները բազմիցս զգուշացրել են այդ կապակցությամբ:
Երկուշաբթի օրը Ռուսաստանն զգուշացրել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի որոշումները լուրջ սխալ են, և որ Մոսկվան քայլեր կձեռնարկի այդ կապակցությամբ:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը նույնպես որոշումը որակել է որպես հեռուն գնացող հետեւանքներով հերթական մեծ սխալ։
Պիտակ