Զարգացման շեշտադրում՝ Առևտրի համաշխարհային գագաթնաժողովում
Տարբեր երկրների գործարար կազմակերպությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները կոչ են արել համատեղ ջանքեր գործադրել զարգացման առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար։
Պեկինում Առևտրի և ներդրումների համաշխարհային գագաթնաժողովին մասնակցող տարբեր երկրների գործարար կազմակերպությունների ղեկավարներն ու ներկայացուցիչներն ընդգծել են, որ գործարար համայնքը պետք է ընդլայնի համագործակցությունը և կայունացնի բիզնես գործունեությունը։
Չինաստանի նախագահ Սի Ծինպինը, տեսակոնֆերանսի ձևաչափով ելույթում ընտգծել է, որ Չինաստանը կաշխատի ավելացնելու առևտուրն ու ներդրումները երկրների միջև՝ ստեղծելով շուկայական բիզնես միջավայր, որը կկառավարվի օրենքի գերակայությամբ և միջազգային չափանիշներին համապատասխան։
Չինաստանի առևտրի նախարարության մի պաշտոնյա նշել է, որ չինական տնտեսությունն իր ուժեղ ճկունությամբ, շատ բարձր կարողություններով ավելի շատ կբացի իր դռները օտարերկրյա ներդրողների համար։