Զարգացման շեշտադրում՝ Առևտրի համաշխարհային գագաթնաժողովում
https://parstoday.ir/hy/news/world-i172582-Զարգացման_շեշտադրում_Առևտրի_համաշխարհային_գագաթնաժողովում
Տարբեր երկրների գործարար կազմակերպությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները կոչ են արել համատեղ ջանքեր գործադրել զարգացման առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2022 14:45 Asia/Tehran
  • Զարգացման շեշտադրում՝ Առևտրի  համաշխարհային գագաթնաժողովում

Տարբեր երկրների գործարար կազմակերպությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները կոչ են արել համատեղ ջանքեր գործադրել զարգացման առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար։

Պեկինում Առևտրի և ներդրումների համաշխարհային գագաթնաժողովին մասնակցող տարբեր երկրների գործարար կազմակերպությունների ղեկավարներն ու ներկայացուցիչներն ընդգծել են, որ գործարար համայնքը պետք է ընդլայնի համագործակցությունը և կայունացնի բիզնես գործունեությունը։

Չինաստանի նախագահ Սի Ծինպինը, տեսակոնֆերանսի ձևաչափով ելույթում ընտգծել է, որ Չինաստանը կաշխատի ավելացնելու առևտուրն ու ներդրումները երկրների միջև՝ ստեղծելով շուկայական բիզնես միջավայր, որը կկառավարվի օրենքի գերակայությամբ և միջազգային չափանիշներին համապատասխան։

Չինաստանի առևտրի նախարարության մի պաշտոնյա նշել է, որ չինական տնտեսությունն իր ուժեղ ճկունությամբ, շատ բարձր կարողություններով ավելի շատ կբացի իր դռները օտարերկրյա ներդրողների համար։