Ադրբեջանը, Ղազախստանն ու Վրաստանը կմեծացնեն բեռնափոխադրումների ծավալը
Ադրբեջանը, Ղազախստանն ու Վրաստանը պայմանավորվել են մեծացնել բեռնափոխադրումների ծավալն Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղով: Այս մասին հայտարարել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության մամլո ծառայության ղեկավար Նադիր Ազմամեդովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ապրիլ ամսին երեք երկրների երկաթուղային գերատեսչությունները համաձայնագիր են ստորագրել ADY Express, KTZ Express, Trans Caucasus terminals և ACSC Logistics ընկերությունների միջև տրանսպորտային կոնսորցիում ստեղծելու մասին: Երթուղին անցնում է Չինաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Վրաստանի և այնուհետև Թուրքիայի ու Ուկրաինայի միջով դեպի Եվրոպա: Մայիսի 16-ին Բաքվում տեղի է ունեցել Վրաստանի, Ղազախստանի ու Ադրբեջանի երկաթուղային գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը:
Ankakh.com
17/5/2016