Ադրբեջանում Էրդողանի հանդիպումներն ու հայտարարությունները
Թուրքիայի նախագահն, ով պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, հերքել է Անկարայի կողմից այլ երկրների ի՛շխանության նկատմամբ հավակնություն ունենալու մասին հայտարարությունները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությաունն Ադրբեջան է ժամանել շաբաթ օրը: Այնուհետև կայացել է երկու երկրների նախագահների հանդիպումը:
TRT-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով այդ երկիր այցելած նախագահ Էրդողանը, ելույթ է ունեցել առաջին անգամ Թուրքիայի տարածքից դուրս կազմակերպված Azerbaijan Technofest Aviation, Space and Technology Festival փառատոնում:
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններն օրինակ են աշխարհի համար՝ հավելելով, որ Անկարան աչք չունի այլ երկրների տարածքի և ինքնիշխանության վրա և ոչ մի թիզ հող չի տա չարակամներին:
Էրդողանն ասել է. «Այս երկիրը (Ադրբեջանի Հանրապետությունը), ինչպես Անատոլիան, մեր հողն է, և Թուրքիայի յուրաքանչյուր հատված ձեր հայրենիքն է»։
Իր ելույթի մեկ այլ հատվածում, Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Ալիևին՝ Հայաստանի հետ մշտական խաղաղության հաստատման հարցում՝ ուղղված տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը։
Միջոցառման ժամանակ ունեցած ելույթում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է. «Թուրքիայի և Ադրբեջանի միաթյունը մեր ժողովրդի գլխավոր ճանապարհային քարտեզն է և նաև շատ կարևոր է տարածաշրջանի և աշխարհի համար։ Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ավելի կայուն կլինեն, քանի որ Անկարա-Բաքու համագործակցությունն ընդլայնվում է»։
Ալիևը հայտարարել է, որ Թուրքիայի հաջողությունները Էրդողանի ջանքերի արդյունքն են, հավելելով. «Թուրքիայի հզորանալը մեզ նույնպես ուժ է տալիս»: