Եվրամիությունում կկառուցեն նոր ատոմակայաններ. Spiegel
https://parstoday.ir/hy/news/world-i17386-Եվրամիությունում_կկառուցեն_նոր_ատոմակայաններ._spiegel
Եվրահանձնաժողովը մտադիր Է արագացնել Եվրոպայում ատոմային Էլեկտրակայանների կառուցումը, պատճառներից մեկը Ռուսաստանից Էներգետիկական կախվածությունից ազատվելու փորձն Է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2016 14:10 Asia/Tehran
  • Եվրամիությունում կկառուցեն նոր ատոմակայաններ. Spiegel

Եվրահանձնաժողովը մտադիր Է արագացնել Եվրոպայում ատոմային Էլեկտրակայանների կառուցումը, պատճառներից մեկը Ռուսաստանից Էներգետիկական կախվածությունից ազատվելու փորձն Է:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Spiegel-ը՝ վկայակոչելով հանդեսի տրամադրության տակ հայտնված զեկույցը:

«2022 թվականին Գերմանիայում շահագործումից պետք Է հանեն վերջին ատոմակայանը: Եվրոպայում, ընդհակառակը, այս վիճելի տեխնոլոգիայի զարգացումը Եվրահանձնաժողովի կամքով կուժեղացնեն»,- գրել Է գերմանական թերթը:

Եվրամիությունը պետք Է պաշտպանի միջուկային ոլորտում իր տեխնոլոգիական գերազանցությունը, ուստի ԵՄ-ի անդամները պետք Է ամրապնդեն համագործակցությունը նոր ռեակտորների հետազոտման, մշակման, ֆինանսավորման եւ կառուցման ոլորտում, ասված Է զեկույցում:

Spiegel-ի տվյալներով՝ այդ փաստաթուղթը հիմք կծառայի Եվրահանձնաժողովի ապագա միջուկային քաղաքականության համար:

Անունները չհայտնած ինսայդերների տեսակետով, որոնց վկայակոչում Է թերթը, կան այդ քաղաքականության երկու հիմնական դրդապատճառներ. ռուսական Էներգիայից կախվածությունը կրճատելու փորձը եւ մթնոլորտ CO2-ի արտանետումների քանակությունը նվազեցնելու ցանկությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: