Բանակցություններ են ընթանում՝ Ուկրաինայից հացահատիկ արտահանելու շուրջ
Հունիս 05, 2022 15:38 Asia/Tehran
Թուրք պաշտոնյան հայտարարել է, որ հնարավոր է մոտ ապագայում Ուկրաինայից հացահատիկ արտահանել։
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինը նշել է, որ հույս կա բանակցությունների արդյուքնում Սև ծովով 20 միլիոն տոննա ուկրաինական հացահատիկ արտահանել։
Նա նշել է. «Ռուսաստանի և Թուրքիայի միջև համաձայնագրի ստորագրման արդյունքում հնարավոր կլինի Սև ծովով արտահանել ուկրաինական հացահատիկը»:
Անդրադառնալով հունիսի 8-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Թուրքիա կատարելքի այցին, Քալինը հավելել է. «Եթե այս հուշագիրը ստորագրվի և միջանցք բացվի, ապա մոտ ապագայում ջրային ճանապարհներն ականներից մաքրելուց հետո, կսկսենք հացահատիկի տեղափոխումը»։
Պիտակ