Բանակցություններ են ընթանում՝ Ուկրաինայից հացահատիկ արտահանելու շուրջ
https://parstoday.ir/hy/news/world-i173918-Բանակցություններ_են_ընթանում_Ուկրաինայից_հացահատիկ_արտահանելու_շուրջ
Թուրք պաշտոնյան հայտարարել է, որ հնարավոր է մոտ ապագայում Ուկրաինայից հացահատիկ արտահանել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2022 15:38 Asia/Tehran
  • Բանակցություններ են ընթանում՝ Ուկրաինայից հացահատիկ արտահանելու շուրջ

Թուրք պաշտոնյան հայտարարել է, որ հնարավոր է մոտ ապագայում Ուկրաինայից հացահատիկ արտահանել։

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինը նշել է, որ հույս կա բանակցությունների արդյուքնում Սև ծովով 20 միլիոն տոննա ուկրաինական հացահատիկ արտահանել։

Նա նշել է. «Ռուսաստանի և Թուրքիայի միջև համաձայնագրի ստորագրման արդյունքում հնարավոր կլինի Սև ծովով արտահանել ուկրաինական հացահատիկը»: 

Անդրադառնալով հունիսի 8-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի   Թուրքիա կատարելքի այցին, Քալինը հավելել է. «Եթե այս հուշագիրը ստորագրվի և միջանցք բացվի, ապա մոտ ապագայում ջրային ճանապարհներն ականներից մաքրելուց հետո, կսկսենք հացահատիկի տեղափոխումը»։