Թուրքական հատուկ գործողությունը Սիրիայի հյուսիսում կսկսվի այս շաբաթ. Hurriyet
https://parstoday.ir/hy/news/world-i174148-Թուրքական_հատուկ_գործողությունը_Սիրիայի_հյուսիսում_կսկսվի_այս_շաբաթ._hurriyet
Թուրքիայի զինված ուժերի գործողությունը Սիրիայի հյուսիսում կարող Է սկսվել այս շաբաթ, ենթադրում Է Hurriyet հրատարակության թղթակիցը, որը վերադարձել Է մարտական գործողությունների ենթադրյալ շրջանից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2022 11:43 Asia/Tehran
  • Թուրքական հատուկ գործողությունը Սիրիայի հյուսիսում կսկսվի այս շաբաթ. Hurriyet

Թուրքիայի զինված ուժերի գործողությունը Սիրիայի հյուսիսում կարող Է սկսվել այս շաբաթ, ենթադրում Է Hurriyet հրատարակության թղթակիցը, որը վերադարձել Է մարտական գործողությունների ենթադրյալ շրջանից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այն դեպքում, երբ սպասվում Է, որ գործողությունն սկսվելու Է այս շաբաթ, տարածաշրջանում ակտիվությունն աճել Է:

Զինված ուժերի սպառազինությունները ծավալվել են Թել Ռիֆաթի եւ Մանբիջի գյուղական տեղանքի առաջավոր դիրքում: Գործողությունն սկսելու համար սպասում են Թուրքիայից նորությունների»,-ՌԻԱ Նովոստին մեջբերում Է հրատարակության կողմից հրապարակված հոդվածից մի հատված: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիջ Էրդողանի հայտարարության համաձայն, բանակն անցկացնելու Է «հակաահաբեկչական գործողություններ»:

ԶԼՄ-ները հաղորդել են, որ մարտական գործողությունները կարող են սկսվել սիրիականի չորս նահանգների տարածքում: Hurriyet-ում հավելել են, որ Անկարան հրաժարվել Է մարտական գործողություններ վարել Այն Իսսայի շրջանում, որտեղ անցկացվում Է ավտոմայրուղի, որը միացնում Է Հասաքա, Ռաքա եւ Դեյր Էզ Զոր քաղաքներն արեւմուտքում եւ Հալեպը՝ Սիրիայի հյուսիսում: Հրատարակության պնդմամբ, Թուրքիան չի ստացել ՌԴ-ի համաձայնությունը այս տեղանքում գործողություններ անցկացնելու համար:

armenpress.am