Համընդհանուր երթ՝ ԱՄՆ-ում
Ամերիկյան «Քայլերթ մեր կյանքի համար» խումբը կոչ է արել հունիսի 11-ին ավելի քան 450 երթեր անցկացնել ԱՄՆ-ում ի նշան բողոքի Միացյալ Նահանգներում զինված բռնությունների դեմ։
«Քայլերթ մեր կյանքի համար»-ը (MFOL) հրազենի անվտանգության պաշտպանության խումբ է, որը ձևավորել են Ֆլորիդայի Փարքլենդ ավագ դպրոցում 2018 թվականի սպանդից փրկվածները:
Խումբը դատապարտում է ԱՄՆ-ում զինված բռնությունները։
Նյու Յորքի Բաֆալո քաղաքի խանութում ռասիստական հերթական սպանությունից ընդամենը 10 օր անց, մայիսի 24-ին, Տեխասում հրազենային հարձակման հետևանքով զոհվել է 19 դպրոցական և երկու ուսուցիչ:
Չնայած հանրապետականների կողմից զենքի օգտագործման սահմանափակումներին ընդիմանալուն, երթի նպատակն է ճնշում գործադրել Կոնգրեսի վրա՝ այդ ուղղությամբ իրավական միջոցներ ձեռնարկելու համար: