Հունգարիայի վարչապետն ՈՒկրաինայի պատերազմը հրահրելու մեջ մեղադրել է Ջորջ Սորոսին
https://parstoday.ir/hy/news/world-i174438-Հունգարիայի_վարչապետն_ՈՒկրաինայի_պատերազմը_հրահրելու_մեջ_մեղադրել_է_Ջորջ_Սորոսին
Հունգարիայի վարչապետն Ուկրաինայի պատերազմը հրահրած անձանց թվում նշել է Ջորջ Սորոսի անունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2022 04:31 Asia/Tehran
  • Հունգարիայի վարչապետն ՈՒկրաինայի պատերազմը հրահրելու մեջ մեղադրել է  Ջորջ Սորոսին

Հունգարիայի վարչապետն Ուկրաինայի պատերազմը հրահրած անձանց թվում նշել է Ջորջ Սորոսի անունը:

Անդրադառնալով ուկրաինական ճգնաժամին, Վիկտոր ՈՒրբանն ասել է. «Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի նման կապիտալիստները ցանկանում են, որ պատերազմը շարունակվի»։

Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլայ Պատրուշևը նույնպես  Ջորջ Սորոսին մեղադրել էր տարբեր երկրներում անկարգություններ հրահրելու մեջ և ընդգծել, որ ամերիկացի միլիարդատերը հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել տարբեր երկրներում քաղաքական դիսկուրսների ձևավորման համար։

Անցած ամիս Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթում, Ջորջ Սորոսը հայտարարել էր, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կարող էր լինել Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը:

Նշվում է, որ Սորոսն Ուկրաինայում ռազմական նպատակով իրականացվող  կենսաբանական հետազոտությունների գլխավոր հովանավորն է և Bigfarma ընկերության լոբբիստը: