Չինաստանը քննադատում է Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների գոյությունը
https://parstoday.ir/hy/news/world-i174502-Չինաստանը_քննադատում_է_Ուկրաինայում_ԱՄՆ_կենսաբանական_լաբորատորիաների_գոյությունը
Չինաստանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«Եվս մեկ անգամ կոչ ենք անում Միացյալ Նահանգներին լիարժեք և ճշգրիտ թափանցիկություն ցուցաբերել Կենսաբանական զենքի մասին կոնվենցիային (BWC) Ուկրաինայի, և Վաշինգտոնի հանձնառության մասին, որը պատասխանատու քայլ է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2022 14:31 Asia/Tehran
  • Չինաստանը քննադատում է Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների գոյությունը

Չինաստանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«Եվս մեկ անգամ կոչ ենք անում Միացյալ Նահանգներին լիարժեք և ճշգրիտ թափանցիկություն ցուցաբերել Կենսաբանական զենքի մասին կոնվենցիային (BWC) Ուկրաինայի, և Վաշինգտոնի հանձնառության մասին, որը պատասխանատու քայլ է»:

ԱՄՆ-ի կողմից  մի շարք երկրներում, ադյ թվում նաև Ուկրաինայում ղեկավարվող կենսաբանական լաբորատորիաների թեմայով մամուլի ասուլիսում, Չժաո Լիջյանն ասել է, որ փաստաթուղթը քիչ տեղեկատվություն է տրամադրում ԱՄՆ-ի գործողությունների մասին և ոչ մի պատասխան չի ներկայացրել այն հարցերին, որոնք ամենաշատն են հուզում միջազգային հանրությանը: 

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ Միացյալ Նահանգները, ավելի շատ, քան աշխարհի ցանկացած այլ երկիր, իրականացնում է ռազմական կենսաբանական  գործունեություն և աշխարհում միակ երկիրն է, որը դեմ է քիմիական նյութերի արգելման մասին կոնվենցիայի հետաքննության մեխանիզմի ստեղծմանը։

Լիջյանը նշել է, որ միջազգային հանրությունը վաղուց է անհանգստացած այս կապակցությամբ, և որ Ռուսաստանը վերջերս ավելի ու ավելի է քողազերծում Միացյալ Նահանգների  ռազմական կենսաբանական  գործունեության կողմերը և հստակորեն հայտարարել է, որ  Վաշինգտոնը խախտել է զենքի չտարածման մասին կոնվենցիան: