Չինաստանը քննադատում է Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների գոյությունը
Չինաստանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«Եվս մեկ անգամ կոչ ենք անում Միացյալ Նահանգներին լիարժեք և ճշգրիտ թափանցիկություն ցուցաբերել Կենսաբանական զենքի մասին կոնվենցիային (BWC) Ուկրաինայի, և Վաշինգտոնի հանձնառության մասին, որը պատասխանատու քայլ է»:
ԱՄՆ-ի կողմից մի շարք երկրներում, ադյ թվում նաև Ուկրաինայում ղեկավարվող կենսաբանական լաբորատորիաների թեմայով մամուլի ասուլիսում, Չժաո Լիջյանն ասել է, որ փաստաթուղթը քիչ տեղեկատվություն է տրամադրում ԱՄՆ-ի գործողությունների մասին և ոչ մի պատասխան չի ներկայացրել այն հարցերին, որոնք ամենաշատն են հուզում միջազգային հանրությանը:
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ Միացյալ Նահանգները, ավելի շատ, քան աշխարհի ցանկացած այլ երկիր, իրականացնում է ռազմական կենսաբանական գործունեություն և աշխարհում միակ երկիրն է, որը դեմ է քիմիական նյութերի արգելման մասին կոնվենցիայի հետաքննության մեխանիզմի ստեղծմանը։
Լիջյանը նշել է, որ միջազգային հանրությունը վաղուց է անհանգստացած այս կապակցությամբ, և որ Ռուսաստանը վերջերս ավելի ու ավելի է քողազերծում Միացյալ Նահանգների ռազմական կենսաբանական գործունեության կողմերը և հստակորեն հայտարարել է, որ Վաշինգտոնը խախտել է զենքի չտարածման մասին կոնվենցիան: