ՆԱՏՕ-ն հնարավոր է համարում Ուկրաինայի տարածքների զիջումը հանուն խաղաղության
https://parstoday.ir/hy/news/world-i174536-ՆԱՏՕ_ն_հնարավոր_է_համարում_Ուկրաինայի_տարածքների_զիջումը_հանուն_խաղաղության
Ուկրաինայում խաղաղություն հնարավոր է, հարցը միայն այն է, թե ինչ տարածքային զիջումներ կարժենա դա Ուկրաինայի համար, այդ պատճառով էլ ՆԱՏՕ-ն օգնում է Կիևին, որպեսզի վերջինս հնարավորինս փոքր գին վճարի, այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հելսինկիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Հեռարձակումն իրականացրել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2022 06:35 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ն հնարավոր է համարում Ուկրաինայի տարածքների զիջումը հանուն խաղաղության

Ուկրաինայում խաղաղություն հնարավոր է, հարցը միայն այն է, թե ինչ տարածքային զիջումներ կարժենա դա Ուկրաինայի համար, այդ պատճառով էլ ՆԱՏՕ-ն օգնում է Կիևին, որպեսզի վերջինս հնարավորինս փոքր գին վճարի, այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հելսինկիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Հեռարձակումն իրականացրել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։

«Ուկրաինայում խաղաղություն հնարավոր է։ Հարցն այն է, թե ինչպիսին կլինի դրա գինը։ Թե որքան տարածք, ազատություն և ժողովրդավարություն ենք մենք պատրաստ վճարել այդ խաղաղության համար։ ՆԱՏՕ-ն մտադիր է օգնել Ուկրաինային, որպեսզին նրան հնարավորինս ուժել դիրք տա Ռուսաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ, որոնցով պետք է ավարտվեն մարտական գործողությունները»,-ասել է նա։

Միաժամանակ Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ի զինվորականները չեն մասնակցում հակամարտությանը Ուկրաինայում, ընդգծելով, որ դաշինքն այդ երկրի սահմաններից դուրս մարտական գործողությունների սրացում չի ցանկանում։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն միշտ ձգտել է օգնել անկախության համար պայքարող երկրին, սակայն փորձել է առավելագույնս խուսափել սրացումից, այդ պատճառով երբեք չի մտել Ուկրաինայի տարածք և ուկրաինացիներին մերժել է ոչ թռիչքային գոտի սահմանելու հարցում։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 109-րդ օրը։

armeniasputnik.am