Չինաստան. Բոլոր պատերազմների պատճառն արևմտյան ժողովրդավարությունն է
Քննադատելով Արևմուտքի քաղաքականությունը՝ Չինաստանի նախագահը հայտարարել է, որ արևմտյան ժողովրդավարությունն այսօրվա պատերազմների, քաոսի և մարդկային թշվառության պատճառն է։
Բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, Սի Ցզինպինն ասել է. «Արևմուտքի կողմից ժողովրդավարության խթանումն ամբողջ աշխարհում մարդկանց տեղահանությանբ պատճառ է դարձել»:
Նա նշել է. «Արևմտյան որոշ երկրներ, այլ երկրների ներքին գործերին միջամտելու համար շահարկելով մարդու իրավունքների հարցը, բռնի կերպով առաջ են մղում արևմտյան ժողովրդավարության և մարդու իրավունքների հայեցակարգն ու համակարգը»։
Չինաստանի նախագահի խոսքով. «Արևմտյան երկրները, քաղաքական բևեռացման քաղաքականության արդյունքում, ավելի են խորացրել աղքատների ու հարուստների միջև ճեղքն ու ազգային հակասությունները»:
Նա չինացի պաշտոնյաներին հորդորել է ակտիվորեն մասնակցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության հարցերին և մեծացնել Չինաստանի ազդեցությունը նման միջազգային կառույցներում: