Էրդողանը հույս է հայտնել, որ կհաղթի Թուրքիայի 2023 թվականի ընտրություններում
Թուրքիայի նախագահն իր ելույթում հույս է հայտնել, որ 2023 թվականի ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունմը կհաղթի:
Gazete Duvar թերթը գրել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային մասնաճյուղերի ղեկավարների հանդիպման ժամանակ ասել է. «11 միլիոնից ավելի անդամ ունեցող կուսակցությունում հնարավոր է, որ որոշ մարդիկ իրենց վարքագծով խնդիրներ առաջացնեն: Մենք պետք է հնարավորինս շուտ հեռացնենք նման մարդկանց։
Նա հավելել է. «Հեղաշրջման կազմակերպիչները չկարողացան հաղթել այս կուսակցությանը, և մենք թույլ չենք տա, որ որևէ մեկը ներսից վնասի մեր կուսակցությանը»։
«Մենք պատրաստվում ենք ընտրությունների, որոնց միակ հնարավոր արդյունքը «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակն է»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի նախորդ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի հունիսի 24-ին: Ընտրություններում Էրդողանը հաղթեց՝ ստանալով ձայների 50 տոկոսից մի փոքր ավելի։