Էրդողանը հույս է հայտնել, որ կհաղթի Թուրքիայի 2023 թվականի ընտրություններում
https://parstoday.ir/hy/news/world-i174956-Էրդողանը_հույս_է_հայտնել_որ_կհաղթի_Թուրքիայի_2023_թվականի_ընտրություններում
Թուրքիայի նախագահն իր ելույթում հույս է հայտնել, որ 2023 թվականի ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունմը կհաղթի:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 17, 2022 18:51 Asia/Tehran
  • Էրդողանը հույս է հայտնել, որ կհաղթի Թուրքիայի 2023 թվականի ընտրություններում

Թուրքիայի նախագահն իր ելույթում հույս է հայտնել, որ 2023 թվականի ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունմը կհաղթի:

Gazete Duvar թերթը գրել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային մասնաճյուղերի ղեկավարների հանդիպման ժամանակ ասել է. «11 միլիոնից ավելի անդամ ունեցող կուսակցությունում հնարավոր է, որ որոշ մարդիկ իրենց վարքագծով խնդիրներ առաջացնեն: Մենք պետք է հնարավորինս շուտ հեռացնենք նման մարդկանց։

Նա հավելել է. «Հեղաշրջման կազմակերպիչները չկարողացան հաղթել այս կուսակցությանը, և մենք թույլ չենք տա, որ որևէ մեկը ներսից վնասի մեր կուսակցությանը»։

«Մենք պատրաստվում ենք ընտրությունների, որոնց միակ հնարավոր արդյունքը «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակն է»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայի նախորդ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի հունիսի 24-ին: Ընտրություններում Էրդողանը հաղթեց՝ ստանալով  ձայների 50 տոկոսից մի փոքր ավելի։