Գերմանիայի կառավարությունը 15 միլիարդ եվրո կհատկացնի գազի խնայողության համար
(last modified Mon, 20 Jun 2022 14:21:07 GMT )
Հունիս 20, 2022 18:51 Asia/Tehran
  • Գերմանիայի կառավարությունը 15 միլիարդ եվրո կհատկացնի գազի խնայողության համար

Գերմանիայի կառավարությունը 15 միլիարդ եվրո կհատկացնի մինչև ձմռանը գազի խնայողության միջոցառումների համար: Այս մասին հայտնում են գերմանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով կառավարության աղբյուրները։

Գործակալությունը հղում է անում Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության կողմից կառավարության համար պատրաստված փաստաթղթին։ Դրանում նշվում է, որ էլեկտրաէներգիայի արտադրության և արդյունաբերության համար գազի սպառումը պետք է կրճատվի, որի համար KfW վարկային բանկը կհատկացվնի  15 միլիարդ եվրո։

Ինչպես նշվում է փաստաթղթում, «գազի սպառումը պետք է շարունակի նվազել, դրա համար ավելի շատ գազ պետք է մատակարարվի պահեստին, հակառակ դեպքում ձմռանն իսկապես դժվար կլինի»։

araratnews.am