Վրաստանը չի կարող պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ. Ղարիբաշվիլի
https://parstoday.ir/hy/news/world-i175256-Վրաստանը_չի_կարող_պատժամիջոցներ_սահմանել_Ռուսաստանի_դեմ._Ղարիբաշվիլի
Վրաստանը չի կարող Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանել ազգային շահերի եւ անվտանգության մարտահրավերների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ հանդես գալով Քատարի տնտեսական համաժողովի շրջանակներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 21, 2022 14:14 Asia/Tehran
  • Վրաստանը չի կարող պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ. Ղարիբաշվիլի

Վրաստանը չի կարող Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանել ազգային շահերի եւ անվտանգության մարտահրավերների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ հանդես գալով Քատարի տնտեսական համաժողովի շրջանակներում:

Վրաստանի իշխանությունները հրաժարվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի իրադարձությունների պատճառով: Դրա հետ մեկտեղ Վրաստանը պահպանում Է միջազգային պատժամիջոցները: «Մենք հստակ կերպով հայտարարել ենք, որ չենք կարող Ռուսաստանի նկատմամբ ազգային տնտեսական պատժամիջոցներ սահմանել շատ բնական պատճառով: Որովհետեւ մենք ունենք մեր ազգային շահերը, մենք ունենք մեր անվտանգության մարտահրավերները, տնտեսական մարտահրավերները»,-ասել Է Ղարիբաշվիլին:

Դրա հետ մեկտեղ Վրաստանի կառավարության ղեկավարն ընդգծել Է, որ իր երկիրը միակը չԷ, որը հրաժարվել Է տնտեսական պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ: «Ես որպես պետության ղեկավար պետք Է մտածեմ ժողովրդի անվտանգության մասին: Անպայմանորեն, մենք քաղաքականապես կանգնած ենք միջազգային հանրակցության կողքին: Մենք լիակատար համակարգման մեջ ենք գտնվում մեր միջազգային գործընկերների հետ: Ուստի դա մեր դիրքորոշումն Է»,-նշել Է վարչապետը, հաղորդել Է Sputnik-ը:

armenpress.am