Միշուստինն առաջարկել է ԵԱՏՄ-ում ընդլայնել ազգային արժույթների կիրառումը
https://parstoday.ir/hy/news/world-i175274-Միշուստինն_առաջարկել_է_ԵԱՏՄ_ում_ընդլայնել_ազգային_արժույթների_կիրառումը
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ԵԱՏՄ-ի անդամ երկրներին առաջարկել է արագացնել անցումը սեփական միջազգային ֆինանսական հաշվարկային մեխանիզմներին եւ ընդլայնել արտաքին առեւտրային կոոպերացիայում ազգային արժույթների օգտագործման գործելակերպը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 21, 2022 14:45 Asia/Tehran
  • Միշուստինն առաջարկել է ԵԱՏՄ-ում ընդլայնել ազգային արժույթների կիրառումը

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ԵԱՏՄ-ի անդամ երկրներին առաջարկել է արագացնել անցումը սեփական միջազգային ֆինանսական հաշվարկային մեխանիզմներին եւ ընդլայնել արտաքին առեւտրային կոոպերացիայում ազգային արժույթների օգտագործման գործելակերպը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Առաջարկում ենք արագացնել անցումը սեփական միջազգային ֆինանսական հաշվարկային մեխանիզմներին, ընդլայնել արտաքին առեւտրային կոոպերացիայում ազգային արժույթների օգտագործման գործելակերպը մեր եւ այն երկրների միջեւ, որոնք որպես հուսալի գործընկերներ են ներկայացել»,- ասել է Միշուստինը երեքշաբթի Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։

Վարչապետը նաեւ հայտարարել է գերակա բարձրտեխնոլոգիական ճյուղերում ներմուծման նվաեցման ոլորտում կոոպերացիան խորացնելու անհրաժեշտության մասին։ «Մենք պետք է նվազեցնենք կախվածությունը արտասահմանյան մատակարարումներից, գործարկենք սեփական համատեղ ինովացիոն նախագծեր պահանջված արտադրանքի թողարկման համար»,- ընդգծել է Միշուստինը։

news.am