Լավրով. Պաշտպանում ենք Իրանի դիրքորոշումը ՀԳՀԾ վերականգնման հարցում
ՌԴ ԱԳ նախարարն ասել է. «Մենք պաշտպանում ենք Իրանի դիրքորոշումը ՀԳՀԾ վերականգնման հարցում, առանց համաձայնության շրջանակից դուրս որևէ պահանջի»։
Iran Press գործակալության հաղորդմամբ՝ հինգշաբթի օրը, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ համատեղ մամուլի ասուլիս ժամանակ, լավ ու տևական համաձայնության հասնելու համար Իրանի և Ռուսաստանի համագործակցության վերաբերյալ ասել է.« Ոչ միայն ՀԳՀԾ-ի շուրջ բանակցություններ, այլև ցանկացած այլ հարցում ԱՄՆ-ն իր շահերով առաջնորդվում»։
Լավրովն ասել է.«Մեկ տարի առաջ ԱՄՆ-ը փորձեց մեզ մեղադրել Վիեննայի բանակցությունները ընդհատելու մեջ, սակայն բոլորն ընդունում են, որ հենց Վաինգտոնը խոչընդոտեց համաձայնության հասնելու գործընթացը»։
Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդուլլահյանն ասել է.«Պատժամիջոցները չեզոքացնելու Իրանի ռազմավարական միջոցները ձեռնարկվում են երկու ուղղությամբ՝ կառավարական և դիվանագիտական»։
Իրանի ԱԳ նախարարը հավելել է.«Այս պատժամիջոցներին զուգահեռ ավելացել են հարևանների հետ առևտրատնտեսական, գիտական, պաշտպանական եւ զբոսաշրջային համագործակցությունների ծավալները»։
Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է.«Պատժամիջոցների անարդյունավետ դարձնելը Իրանի և Ռուսաստանի միջև համաձայնեցված հարցերից մեկն է»։