Համաձայնեցվել է Կասպիական գագաթնաժողովի նախապատրաստման պլանը. Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i175458-Համաձայնեցվել_է_Կասպիական_գագաթնաժողովի_նախապատրաստման_պլանը._Լավրով
Կասպյան «հնգյակի» երկրները (Ռուսաստան, Ադրբեջան, Իրան, Ղազախստան եւ Թուրքմենստան) համաձայնեցրել են առաջիկա վեցերորդ Կասպիական գագաթնաժողովի նախապատրաստման գործողությունները, որը կկայանա հունիսի 29-ին Աշխաբադում:
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Հունիս 23, 2022 14:26 Asia/Tehran
  • Համաձայնեցվել է Կասպիական գագաթնաժողովի նախապատրաստման պլանը. Լավրով

Կասպյան «հնգյակի» երկրները (Ռուսաստան, Ադրբեջան, Իրան, Ղազախստան եւ Թուրքմենստան) համաձայնեցրել են առաջիկա վեցերորդ Կասպիական գագաթնաժողովի նախապատրաստման գործողությունները, որը կկայանա հունիսի 29-ին Աշխաբադում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 23-ին այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավովը՝ Իրանի արտգործնախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հետ կայացած բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«Մենք կասպյան «հնգյակի» մասնակիցներն ենք: Հաջորդ շաբաթ Աշխաբադում կկայանա կասպյան պետությունների գագաթնաժողովը, եւ մենք համաձայնեցրել ենք այդ կարեւոր միջոցառման նախապատրաստման՝ մեր գործողությունները»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: