Անվտանգության խորհրդի բարեփոխման խնդրանքը BRICS-ի գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i175498-Անվտանգության_խորհրդի_բարեփոխման_խնդրանքը_brics_ի_գագաթնաժողովի_եզրափակիչ_հայտարարության_մեջ
Եզրափակիչ հայտարարության մեջ BRICS-ի գագաթնաժողովի մասնակիցները կրկին կոչ են արել բարեփոխել ԱԽ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 24, 2022 08:26 Asia/Tehran
  • Անվտանգության խորհրդի բարեփոխման խնդրանքը BRICS-ի գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ

Եզրափակիչ հայտարարության մեջ BRICS-ի գագաթնաժողովի մասնակիցները կրկին կոչ են արել բարեփոխել ԱԽ:

Հունիսի 23-ին BRICS-ի 14-րդ գագաթնաժողովը, որին մասնակցում էին Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի ղեկավարները, ժողովը նախագահում էր Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը: Բանակցություններից հետո մասնակիցները հրապարակել են հանդիպման վերջնական 75 հոդվածից բաղկացած հայտարարությունը։

Եզրափակիչ հայտարարության մեջ BRICS-ի ղեկավարները կոչ են արել բարեփոխումներ իրականացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ ավելի մեծ ներկայացվածության նպատակով:

«Մենք վճռականորեն աջակցում ենք Աֆղանստանում խաղաղության, անվտանգության և կայունության հաստատմանը և ընդգծում ենք ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը, ազգային միասնությունը և երկրի ներքին գործերին չմիջամտելը հարգելու անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության մեկ այլ հատվածում զարգացող հինգ համաշխարհային տնտեսությունները ողջունել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու բանակցությունները։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը BRICS-ի գագաթնաժողովի վիրտուալ ելույթում անդամ երկրներին կոչ է արել համագործակցել Արևմուտքի եսասիրական գործողությունների դեմ։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio