ԻԻՀ դեսպանն այցելել է Անթիլիաս
https://parstoday.ir/hy/news/world-i175544-ԻԻՀ_դեսպանն_այցելել_է_Անթիլիաս
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հունիսի 24-ին Անթիլիասում ընդունել է Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամմադ Ջալալ Ֆիրուզնիային։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 24, 2022 14:17 Asia/Tehran
  • ԻԻՀ դեսպանն այցելել է Անթիլիաս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հունիսի 24-ին Անթիլիասում ընդունել է Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամմադ Ջալալ Ֆիրուզնիային։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Լիբանանի տնտեսական և քաղաքական ներկա հարցեր՝ հատկապես խորհրդարանական ընտրություններից հետո, ինչպես նաև երկրի զարգացման տեսանկյունից իրանահայության դերակատարությանը վերաբերող հարցեր, Արցախի ինքնիշխան կարգավիճակի հարցն ու Միջին Արեւելքին վերաբերող  խնդիրներ ու մտահոգություններ: