Հակակառավարական ցույցեր Էկվադորում
https://parstoday.ir/hy/news/world-i175592-Հակակառավարական_ցույցեր_Էկվադորում
ԶԼՄ-ները հաղորդում են Էկվադորի մայրաքաղաք և երկրորդ ամենամարդաշատ քաղաքում՝ Կիտոյում, բողոքի ցույցերի շարունակման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2022 07:30 Asia/Tehran

ԶԼՄ-ները հաղորդում են Էկվադորի մայրաքաղաք և երկրորդ ամենամարդաշատ քաղաքում՝ Կիտոյում, բողոքի ցույցերի շարունակման մասին:

Վառելիքի, սննդի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների թանկացման դեմ բողոքի ցույցերը շարունակվում են արդեն մի քանի օր: Ցույցերի ընթացքում մինչ այժմ զհվել է  երեք մարդ, հարյուրավոր ուրիշներ ձերբակալվել են:

Էկվադորի նախագահ Գիլերմո Լասսոն ուրբաթ օրը ցույց անցկացնող բնիկներին մեղադրել է  հեղաշրջման փորձի մեջ:

Ցուցարարներն այրվող անվադողերով փակում են ճանապարհները: Որոշ քաղաքներում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների միջև: Երկրում առկա է նաև սննդամթերքի պակաս: