Լավրովը կարևորել է Սիրիայի հարցով բանակցություններին ընդդիմադիր բոլոր ուժերի մասնակցությունը
https://parstoday.ir/hy/news/world-i1756-Լավրովը_կարևորել_է_Սիրիայի_հարցով_բանակցություններին_ընդդիմադիր_բոլոր_ուժերի_մասնակցությունը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցում ընդգծել է սիրիական հակամարտության կարգավորման բանակցություններում բոլոր ընդդիմադիր ուժերի մասնակցության կարևորությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2016 06:39 Asia/Tehran
  • Լավրովը կարևորել է Սիրիայի հարցով բանակցություններին ընդդիմադիր բոլոր ուժերի մասնակցությունը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցում ընդգծել է սիրիական հակամարտության կարգավորման բանակցություններում բոլոր ընդդիմադիր ուժերի մասնակցության կարևորությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությանը: «Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել սիրիական հակամարտության վերաբերյալ: Երկու կողմերն էլ աջակցել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրիի ջանքերը, որոնք ուղղված են Ժնևում սիրիական իշխանությունների և ընդդիմության միջևվ բանակցությունների կազմակերպմանը՝ ուղղված հակամարտության քաղաքական կարգավորմանը».- ասված է հաղորդագրության մեջ:

Սերգեյ Լավրովը նաև ընդգծել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և ահաբեկչական այլ կազմակերպությունների դեմ համատեղ պայքարի համատեղ ճակատ ստեղծելու անհրաժեշտությունը: