Ցույցեր Գերմանիայի Մյունխենում՝ ի նշան բողոքի G7 գագաթնաժողովի դեմ
(last modified Mon, 27 Jun 2022 08:12:08 GMT )
Հունիս 27, 2022 12:42 Asia/Tehran
  • Ցույցեր Գերմանիայի Մյունխենում՝ ի նշան բողոքի G7 գագաթնաժողովի դեմ

Գերմանիայում G7 գագաթնաժողովին զուգահեռ, հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Մյունխենի փողոցներ՝ վողոքելու հանդիպման անցկացման դեմ:

Ցուցարարները նշել են, որ G7-ի առաջնորդները ոչ միայն չեն լուծել աշխարհին սպառնացող սովի և կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները, այլև սրել են համաշխարհային ճգնաժամերը,  ինչը հանգեցրել է տարածաշրջանային հակամարտությունների:

Ըստ ցուցարարների հիմնական խնդիրը Յոթնյակի խումբն է, քանի որ այն վարում է գլոբալ էքսպանսիայի քաղաքականություն, իրականացնում է ռազմական գործողություններ և վերահսկում համաշխարհային շուկաները, որոնք աշխարհի տարբեր երկրներրի միջև պատերազմների, ինչեպս նաև քաղաքացիական ընդվզումների հիմնական աղբյուրն են։

G7-ի գագաթնաժողովը կանցկացվի կիրակիից երեքշաբթի Գերմանիայի Բավարիայի Գարմիշ-Պարտենկիրխենի մոտակայքում:

Այս տարվա գագաթնաժողովի հիմնական թեման ուկրաինական պատերազմն է և դրա հետևանքները՝ էներգիայի պակասից մինչև պարենային ճգնաժամ:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio