Գուտերեշը կոչ է արել անհապաղ սկսել Ուկրաինայի վերականգնումը
https://parstoday.ir/hy/news/world-i175834-Գուտերեշը_կոչ_է_արել_անհապաղ_սկսել_Ուկրաինայի_վերականգնումը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի վերականգնման գործընթացը երկար կտևի, այն պետք է սկսել հենց հիմա:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հունիս 28, 2022 07:32 Asia/Tehran
  • Գուտերեշը կոչ է արել անհապաղ սկսել Ուկրաինայի վերականգնումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի վերականգնման գործընթացը երկար կտևի, այն պետք է սկսել հենց հիմա:

«Մենք հիմք ենք պատրաստում կարևորագույն ենթակառուցվածքների վերակառուցման և վերականգնման համար: Սա երկար ճանապարհ է, բայց այն պետք է սկսել հիմա», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Գուտերեշը:

Նա հավելել է, որ ՄԱԿ-ը միջազգային գործընկերների հետ միասին Ուկրաինայում օգնություն է ցուցաբերում գրեթե 9 միլիոն մարդու։ «Մենք նաև աշխատում ենք Ուկրաինայի կառավարության հետ՝ չպայթած զինամթերքի, ականների և կասետային զինամթերքի սպառնալիքի դեմ պայքարելու համար»,- ասել է նա։

armenpress.am