ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կվերահաստատի Վրաստանին աջակցելու պատրաստակամությունը. Ստոլտենբերգ
https://parstoday.ir/hy/news/world-i17590-ՆԱՏՕ_ի_գագաթնաժողովը_կվերահաստատի_Վրաստանին_աջակցելու_պատրաստակամությունը._Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները հուլիսին կայանալիք գագաթնաժողովում կվերահաստատեն Վրաստանին քաղաքական ու գործնական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 18, 2016 15:22 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կվերահաստատի Վրաստանին աջակցելու պատրաստակամությունը. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները հուլիսին կայանալիք գագաթնաժողովում կվերահաստատեն Վրաստանին քաղաքական ու գործնական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը:

Այդ մասին Բրյուսելում հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգ ը:

«Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հուլիսին կճանաչի Վրաստանի ձեռք բերած առաջընթացը եւ կվերահաստատի Վրաստանին քաղաքական աջակցություն, ինչպես նաեւ գործնական աջակցություն ցուցաբերելու մտադրությունը՝ Վրաստանի հետ աշխատելով բարեփոխումների իրականացման, ինստիտուտների ստեղծման ուղղությամբ եւ պաշտպանելով զինված ուժերի արդիականացումը»,-ասել Է Ստոլտենբերգը լրագրողներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

orer.am

18/5/2016