Ուկրաինայում ռուս զինվորականները ոչնչացրել են ամերիկյան զինտեխնիկան
https://parstoday.ir/hy/news/world-i176590-Ուկրաինայում_ռուս_զինվորականները_ոչնչացրել_են_ամերիկյան_զինտեխնիկան
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է ռուս զինվորականների կողմից Ուկրաինայում ամերիկյան զինտեխնիկայի ոչնչացման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2022 12:30 Asia/Tehran
  • Ուկրաինայում ռուս զինվորականները ոչնչացրել են ամերիկյան զինտեխնիկան

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է ռուս զինվորականների կողմից Ուկրաինայում ամերիկյան զինտեխնիկայի ոչնչացման մասին։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուս զինվորականները Ուկրաինայի արևելյան հատվածում գտնվող Դոնբասի շրջանում ոչնչացրել են ամերիկյան բազմակի արձակման հրթիռային  համակարգի երկու միավոր։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հավելել է, որ ռուս զինվորականները նաև Ուկրաինայի արևելյան  հատվածում գտնվող Դոնեցկի նահանգում ոչնչացրել են ամերիկյան բազմակի արձակման հրթիռային համակարգերի երկու զինապահեստ։

Արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ը, լայնածավալ ֆինանսական և ռազմական աջակցություն են ցուցաբերել Ուկրաինայի կառավարությանը, և այդ երկրում հակամարտությունների սկսվելուց հետո վարձկաններ ուղարկելու հետ մեկտեղ շարունակել են իրենց աջակցությունը։