Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարները հերթական հեռախոսազրույցն են անցկացրել
Հուլիս 07, 2022 13:23 Asia/Tehran
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ հերթական հեռախոսազրույցն են անցկացրել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:
Թուրքիայի ԱԳՆ-ի փոխանցման համաձայն՝ կողմերը քննարկել են ուկրաինական հացահատիկի արտահանման, «Ժիբեկ ժոլի» նավի շուրջ զարգացումները, ինչպես նաև իրավիճակի հետ կապված այլ հարցեր:
Չավուշօղլուի ու Կուլեբայի նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել հունիսի 30-ին։
armenpress.am
Պիտակ