Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարները հերթական հեռախոսազրույցն են անցկացրել
https://parstoday.ir/hy/news/world-i176606-Թուրքիայի_և_Ուկրաինայի_արտգործնախարարները_հերթական_հեռախոսազրույցն_են_անցկացրել
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ հերթական հեռախոսազրույցն են անցկացրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2022 13:23 Asia/Tehran
  • Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարները հերթական հեռախոսազրույցն են  անցկացրել

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ հերթական հեռախոսազրույցն են անցկացրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

Թուրքիայի ԱԳՆ-ի փոխանցման համաձայն՝ կողմերը քննարկել են ուկրաինական հացահատիկի արտահանման, «Ժիբեկ ժոլի» նավի շուրջ զարգացումները, ինչպես նաև իրավիճակի հետ կապված այլ հարցեր:

Չավուշօղլուի  ու Կուլեբայի նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել  հունիսի 30-ին։

armenpress.am