ՆԱՏՕ-ի գեներալը կոչ է արել Ուկրաինային` պայթեցնել Ղրիմի կամուրջը
https://parstoday.ir/hy/news/world-i176686-ՆԱՏՕ_ի_գեներալը_կոչ_է_արել_Ուկրաինային_պայթեցնել_Ղրիմի_կամուրջը
ՆԱՏՕ-ի եվրոպական բանակի նախկին հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը ուկրաինացի զինվորականներին կոչ է արել Harpoon հրթիռներով հարվածել Ղրիմի կամրջին՝ Ռուսաստանին թուլացնելու նպատակով, գրում է The Times-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2022 12:20 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ի գեներալը կոչ է արել Ուկրաինային` պայթեցնել Ղրիմի կամուրջը

ՆԱՏՕ-ի եվրոպական բանակի նախկին հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը ուկրաինացի զինվորականներին կոչ է արել Harpoon հրթիռներով հարվածել Ղրիմի կամրջին՝ Ռուսաստանին թուլացնելու նպատակով, գրում է The Times-ը։

Ղրիմի կամրջին՝ Ռուսաստանին թուլացնելու նպատակով, գրում է The Times-ը։ «Ուկրաինան կարող է ավերիչ հարված հասցնել Կրեմլին՝ հարձակվելով Կերչի նեղուցով անցնող կամրջի վրա, որը կապում է Ռուսաստանի ցամաքային մասը Ղրիմի հետ»,- հայտարարել է գեներալ Բրիդլավը։ ՆԱՏՕ-ի բանակի նախկին հրամանատարն ասել է, որ Ուկրաինայի Զինված ուժերը կարող են օգտագործել Harpoon հականավային հրթիռները, որոնք հունիսին Կիևը ստացել է ԱՄՆ-ից։ Բրիդլավը լիովին արդարացված է անվանել Ուկրաինայի կողմից Ղրիմի կամրջի վրա հարձակումը։ «Կերչի կամուրջը օրինական թիրախ է»,- ասել է գեներալը։

araratnews.am