Ուկրաինայում հայտարարել են Եվրոպայում գազի ծավալների նվազումն էլեկտրաէներգիայով լրացնելու մտադրության մասին
Հուլիս 08, 2022 12:28 Asia/Tehran
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 8-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով Սլովենիայի խորհրդարանի պատգամավորների առջեւ իր ելույթում հայտնել Է Եվրոպայում ռուսական գազի ծավալների նվազումն ԷլեկտրաԷներգիայի մատակարարումների միջոցով լրացնելու՝ իր երկրի մտադրության մասին:
Ուկրաինայի պետության ղեկավարի ուղերձի հեռարձակումն իրականացրել են Սլովենիայի ռադիոն եւ հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Եվրոպայի ԷլեկտրաԷներգիայի հաղորդման համակարգային գործարկուների ցանցին (ENTSO-E – ծանոթ. խմբ.) միանալուց հետո Ուկրաինան կաշխատի ռուսական գազի ծավալների նվազումը լրացնել Եվրոպային ԷլեկտրաԷներգիայի մատակարարումներով»,- հայտարարել Է Զելենսկին:
armenpress.am
Պիտակ