Սինձո Աբեն մահացել է հրազենային հարձակման հետևանքով
(last modified Fri, 08 Jul 2022 13:51:25 GMT )
Հուլիս 08, 2022 18:21 Asia/Tehran

Մահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն, որի վրա այսօր կրակել էին հարզենից:

Ինչպես հայտնում է Reuters-ը, Սինձո Աբեին գլխի հետևից կրակել են Նարա քաղաքում՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում ելույթի ժամանակ։

Կրակողը՝ Ճապոնիայի ռազմածովային ուժերի նախկին անդամ, 41-ամյա Տեցույա Յամագամին, ձերբակալվել է անվտանգության ուժերի կողմից։

Ճապոնիայում՝ գերագույն ժողովի ընտրությունները տեղի կունենան այս  կիրակի: Սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ Սինձո Աբեի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունը (LDP) կարող էր ձայենրի մեծամասնությամբ հաղթանակ գրանցելլ։ Այս հաղթանակը կարող էր ավելի մեծ թափ հաղորդել Ճապոնիայի Սահմանադրության փոփոխության քննարկմանը։.

Աբեն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ճապոնիայի Սահմանադրության վերանայման կողմնակիցներից էր: Ճապոնիայի Սահմանադրության 9-րդ հոդվածում ասվում է. «Երկիրը ընդմիշտ հրաժարվում է պատերազմից՝ որպես ազգի ինքնիշխան իրավունք, և ուժի սպառնալիքից կամ կիրառումից՝ որպես միջազգային վեճերը կարգավորելու միջոց»:

ԻԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին Ճապոնիայի նախկին վարչապետի դեմ մահափորձից հետո հայտարարել է. «Որպես ահաբեկչության զոհ, որը մեծ առաջնորդներ է կորցրել ահաբեկչության պատճառով, Իրանը խստորեն դատապարտում է Սինձո Աբեի սպանությունը»։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio