Գերմանիայի Բունդեսթագը ճանաչել է 2014թ․ Սինջարի եզդիների ցեղասպանությունը
(last modified Fri, 08 Jul 2022 16:05:44 GMT )
Հուլիս 08, 2022 20:35 Asia/Tehran
  • Գերմանիայի Բունդեսթագը ճանաչել է 2014թ․ Սինջարի եզդիների ցեղասպանությունը

Գերմանիայի Բունդեսթագը ճանաչել է 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՔՊ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

«Այսօր Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանը հավանություն է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից եզդի ժողովրդի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը ճանաչող բանաձևին։

Բանաձևը նաև կոչ է արել միջազգային հանրությանը «աշխատել եզդի ժողովրդի տառապանքը թեթևացնելու» ուղղությամբ»։

Շնորհակալություն եմ հայտնում Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը` միանալու հանուն պատմական արդարության վերականգնման մղվող պայքարին։

Այո, ևս մեկ կարեւորագույն քայլ եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված միջազգային հանցագործության միջազգային ճանաչման և դատապարտման ծավալվող գործընթացում»։