Չինաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ֆորումը հիմք կծառայի հետագա համագործակցության համար
https://parstoday.ir/hy/news/world-i177030-Չինաստանի_և_Կենտրոնական_Ասիայի_երկրների_ֆորումը_հիմք_կծառայի_հետագա_համագործակցության_համար
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Կենտրոնական Ասիայի մի քանի երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Լիաոնինգ նահանգի Ժողովրդական կառավարության կազմակերպած ֆորումի հիմնական նպատակն էր բարիդրացիության, բարեկամության և համագործակցության առկա հիմքերն ամրացնելը և համագործակցության շարունակականությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2022 10:43 Asia/Tehran
  • Չինաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ֆորումը հիմք կծառայի հետագա համագործակցության համար

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Կենտրոնական Ասիայի մի քանի երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Լիաոնինգ նահանգի Ժողովրդական կառավարության կազմակերպած ֆորումի հիմնական նպատակն էր բարիդրացիության, բարեկամության և համագործակցության առկա հիմքերն ամրացնելը և համագործակցության շարունակականությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆորումին մասնակցեցին Կենտրոնական Ասիայի հինգ երկրների` Ղազախստանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի,  Ուզբեկստանի, ինչպես նաև Չինաստանի դիվանագիտական և այլ ոլորտների ներկայացուցիչներ, Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը: Ֆորումին մասնակցում էին նաև հասարակական և տնտեսական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ֆորումն անցկացվեց  Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում:

Ֆորումի ընթացքում քննարկումների հիմնական ուղղություններն էին գյուղատնտեսությունը, կրթական ոլորտը, գենդերային հավասարությունը և թվային էկոնոմիական:

Չինաստանը և Կենտրոնական Ասիայի հինգ երկրներ`Ղազախստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը տնտեսական երկարամյա համագործակցություն ունեն, որի հիմքերը դրվել են 30 տարի առաջ` դիվանագիտական կապերի հաստատմամբ:

Ֆորումի ընթացքում անդրադարձ եղավ նաև կորոնավիրուսի պանդեմիային:  Կենտրոնական Ասիայի հինգ երկրների ներկայացուցիչներն այդ համատեքստում առանձնահատուկ ընդգծեցին Չինաստանի մեծ ներդրումը համավարակի դեմ պայքարի և դրա հետևանքների հաղթահարման գործում:

armenpress.am