Զելենսկին պատերազմում է իր երկրի դեմ. Զախարովա
https://parstoday.ir/hy/news/world-i177034-Զելենսկին_պատերազմում_է_իր_երկրի_դեմ._Զախարովա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմում Ուկրաինայի ժողովրդի դեմ։ Այս մասին Sputnik ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2022 10:49 Asia/Tehran
  • Զելենսկին պատերազմում է իր երկրի դեմ. Զախարովա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմում Ուկրաինայի ժողովրդի դեմ։ Այս մասին Sputnik ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Դիվանագետն այս կերպ է մեկնաբանել Ուկրաինայի զինված ուժերի կողմից Դոնբասի, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերի խաղաղ բնակիչների գնդակոծությունները։

«Սա պատերազմ չէ թշնամու դեմ, պայքար չէ Ռուսաստանի դեմ, այլ կռիվ է սեփական երկրի հետ։ Եթե մինչ այս Կիևի ռեժիմը քաղաքականապես էր ոչնչացնում Ուկրաինան, ֆիզիկապես ոչնչացնում էին Դոնբասի ժողովրդին, ապա այսօր մարդկանց ոչնչացումը տեղի է ունենում Ուկրաինայի ամբողջ տարածքում», - ասել է Զախարովան՝ շեշտելով, որ Վլադիմիր Զելենսկին գործում է այն ուժերի շահերից, որոնք որևէ կապ չունեն Ուկրաինայի հետ։

armenpress.am